Շատ հարցերի պատասխանները պարզ կլինի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20(1) հոդվածի համաձայն


21:58 , 24 հունիս, 2015

Մի քանի մեջբերումներ և շատ հարցերի պատասխանները պարզ կլինի
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20(1) հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու իրավունք ունի»։ Այս իրավունքը ամրագրված է նաև այլ միջազգային փաստաթղթերում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (21 հոդված), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (11 հոդված):
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:
2011 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, որով ի տարբերություն նախկին գործող օրենքի, կարևոր փոփոխությունն այն է, որ եթե հավաքը կազմակերպվել է առանց իրազեկման, բայց կրում է խաղաղ բնույթ, ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու կամ դադարեցնելու այն: