Թեպետ շարժումն այս պահին հակառուսական ուղղվածություն չունի, բայց ռուսական քարոզչամեքենայի նման գռեհիկ գործունեության դեպքում կարող է դառնալ այդպիսին


20:18 , 24 հունիս, 2015

«Այսօր արդեն լայնամասշտաբ կերպով քննարկվում է այն տեսակետը, որ թեպետ շարժումն այս պահին հակառուսական բովանդակություն ու ուղղվածություն չունի, բայց ռուսական քարոզչամեքենայի նման գռեհիկ գործունեության շարունակման դեպքում թե՛ շարժումը կարող է դառնալ այդպիսին, և թե՛ ժողովրդյան շրջանում կարող են աճել հակառուսական լուրջ տրամադրություններ։ Զարմանալի է, բայց այո՛, ռուսական քարոզչությանը հաջողվում է անգամ մեր ծնողների սերնդի մարդկանց աստիճանաբար վանել ռուսական ծիրից։»