Սամվել Բալասանյանը պաշտպանում է քաղաքացիների արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման


18:08 , 24 հունիս, 2015

Balasanyan 2Fact.am-ը գրում է.

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է քաղաքացիների արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի: Քաղաքապետը մտահոգ է խնդրով` հատկապես հաշվի առնելով Գյումրի քաղաքի սոցիալական ծանր վիճակը, իսկ թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդրներ առաջ բերել:

Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ: Գյումրիում երեկ՝ հունիսի 23-ին, ունեինք ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին: Իրավիճակը գտնվում է իրավապահների տիրույթում, և ես հուսով եմ, որ այն արագ կպարզաբանվի՝ առանց հետևանքների: