Վրացական ԶԼՄ-ներն ավելի օբյեկտիվ են լուսաբանում երևանյան դեպքերը


16:06 , 24 հունիս, 2015

Վրացական լրատվամիջոցներն, ի տարբերություն ռուսական և ուկրաինական «ճոխ» ԶԼՄ-ների, Երևանում, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած և շարունակվող ցույցի վերաբերյալ ընդհանուր առմամբ հաղորդում են օբյեկտիվ տեղեկատվություն: 
Բաղրամյան պողոտայում նկարահանում իրականացվող թվով 4 վրացական տեղեկատվական միջոցների ներկայացուցիչների՝ լրագրողների և օպերատորների կարծիքով՝ իրենք այստեղ չեն նկատել մայդանական կամ հակառուսական տրամադրություններ: Վերջիններիս խոսքով՝ հեռվից իրենք բոլորովին այլ տպավորությունն են ունեցել և միայն գալով Երևան և տեղում հասկանալով իրավիճակը՝ կարողացել են իրականությունն առավել լավ պատկերացնել:

Ի դեպ, վրացական մի քանի էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներ ուղիղ եթերի ֆորմատով լուսաբանում են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները:

Հ.Գ. Լավ է, որ վրացական տեղեկատվական աղբյուրներն այս անգամ ավելի արհեստավարժ են գործում: