Հացադուլ է հայտարարել Վարդան Պետրոսյանը՝ ի զորակցություն նստացույցի մասնակիցների


15:30 , 24 հունիս, 2015

Hetq.am-ը գրում է.

Քիչ առաջ դերասան Վարդան Պետրոսյանի հարազատները «Հետքին» փոխանցեցին, որ այսօր՝ առավոտյան ժամը 12:00-ից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը հայտարարել է հացադուլ՝ ի զորակցություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների:

«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,- փոխանցել է Վարդան Պետրոսյանը: