Ակնհայտ է, որ «Կենդանի պատ» նախաձեռնությունը որոշակի զսպող նշանակություն ունի


13:32 , 24 հունիս, 2015

Դժվար է միանշանակ ասել, թե որքանով էր վճռորոշ «Կենդանի պատ» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում առանց բռնության գիշեր ունենալու հարցում, բայց որ այն որոշակի զսպող նշանակություն ունի, ակնհայտ է:

Պետք է հուսալ, որ այսօր էլ կգտնվեն բավարար թվով կամավորներ՝ պատգամավոր, մտավորական, փաստաբան, լրագրող՝ Բաղրամյան պողոտան բռնությունից զերծ պահելու համար:

Կրկին արժե ընդգծել, որ նախաձեռնությունն ունի միայն մեկ կարգախոս և նպատակ՝ ոչ բռնությանը, և որևէ կերպ չի կարող էլ. էներգիայի թանկացման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ղեկավարելու, ուղղորդելու հավակնություն ունենալ: