Մաֆիան վրիպել է, սպիտակներն անցել են գործի


10:04 , 24 հունիս, 2015

Բոլորը բացում են աչքերը։

Բարի լույս, մաֆիան վրիպել է, սպիտակներն անցել են գործի, իսկ սա արդեն լույս է և ոչ թե էլեկտրաէներգիա, սա արևից ստացվող էներգիայից ավելին է, չի սպառվում, ունի ձնագնդիկի էֆեկտ, անընդհատ շատանում է, այս էներգիային որ ջրես, բարձր վոլտի լարումը կչորացնի քեզ.....

Այս էներգիան լացացնող էներգիա ա, իմ պես ժամանակավոր սփյուռքահային հուզմունքից է լացացնում, իսկ բարիկադների այն կողմին՝ վշտից։

Իմ սնունդ, իմ լույս ընկերներ, այն, ինչ չենք կարողացել անել այս տարիների ընթացքում, դուք արեցիք, արեցիք անվախ, անկախ ու սրտաբախ...

Պահեք էս լույսը, մի՛ ատեք այլոց, արեք սիրո ձեր մեծ գործը, մանրուքները թողեք, ու հաղթանակը մերն է....

Բոլորիդ սիրում եմ։