Քաղաքում ինչքան քյարթու քաղաքական դիակներ, ալկաշ դերասան-երգիչ-սերիալիստներ կան, պիկնիկի են ելել


09:54 , 24 հունիս, 2015

Երեկվա դասական նմուշ բողոքի ակցիայից հետո, ազատության շնչով լի կատաղի պայքարից հետո այս ի՞նչ է կատարվում այսօր: Քաղաքում ինչքան քյարթու քաղաքական դիակներ, լեշահոտ «պայքարչիստներ», ճմրթած դեմքերով ալկաշ դերասան-երգիչ-սերիալիստներ կան, հաճախ մեկ մարդու մեջ մարմնավորված, բոլորը կարծես պիկնիկի ելած լինեն: Ֆռֆռում են, «տարածքում» ամբախ-զամբախ զրից անում, «լուրջ» դեմքերով անկապ հարցազրույցներ տալիս, մեկ-մեկ էլ հայկական ձևով իրար վրա ֆռում: Այնպիսի տպավորություն է, կարծես վագրերի երեկվա յուղոտ որսից հետո հաջորդ օրվա լեշի վրա շակալներն ու ագռավներն են հավաքվել...