Հայաստանում ձևավորվել է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ


02:13 , 24 հունիս, 2015

Հայաստանում ձևավորվել է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ: Նոր սերունդը, որ մեծացել է իշխանությունից բոլորովին կտրված պայմաններում, քաղաքական լուրջ հայտ է ներկայացնում: Իշխանությունը կարծես թե թույլ է տալիս դասական սխալ, որն իրենից առաջ թույլ են տվել բազում այլ ձախողված ուժեր: Իրականության երկարատև վերահսկումն իշխանությանը դարձրել է նույն այդ իրականությունից կտրված: Ոստիկանական գործողությունները դրա լավագույն օրինակն են, որ ավելի շուտ թուլության և ոչ ուժի վկայություն են:
Հայկական մենթալիտետն իրոք առանձնահատուկ է: Ըմբոստությունն ու հեղափոխականությունը հատուկ են ֆրանսիացիներին, չինացիներին, անգլիացիներին, պարսիկներին, անգամ արաբներին ու վրացիներին, բայց ոչ հայերին: 
Հետաքրքիր է, թե ինչպիսի ճանապարհ կընտրի քաղաքական լուրջ հայտ ներկայացնող նոր սերունդը: