Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով հայտարարել է, որ ոստիկանական բաժանմունքներից ազատ են արձակվել առավոտյան տեղի ունեցավ ոստիկանական օպերացիայի արդյունքում բերման ենթարկված քաղաքացիները:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները երկու պահանջ են բարձրացրել՝ ազատ արձակել ոստիկանական բաժանմունքում գտնվող ցուցարարներին և վերանայել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ:
Իշխանությունը փաստացի կատարեց ցուցարարների առաջին պահանջը: