Blogbox.am-ը գրում է.
Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցներից մեկը հանդիպեց Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստների ծնողների հետ: Նա հարցնում էր նրանց հարազատների անուն-ազգանուններն ու հայտնում` արդյոք նրանց երեխաները Արաբկիրի բաժնո՞ւմ են, թե՞ ոչ:
Երկու կին փնտրում էին իրենց աղջիկներին: Նրանք հայտնեցին, որ առավոտից եղել են և Մալաթիայի, և Կենտրոնի, և Նոր Նորքի ոստիկանական բաժիններում, բայց տեղեկացել են, որ իրենց երեխաներն այնտեղ չեն: Հարազատները խնդրեցին ոստիկանության աշխատակցին՝ պարզել` որտեղ են իրենց երեխաները: