Երկու ակտիվիստ ազատ են արձակվել, նրանցից մեկը անչափահաս է


14:20 , 23 հունիս, 2015

Hraparak.am-ը գրում է.

Կենտրոնի ոստիկանությունից արդեն երկու ակտիվիստի բաց են թողել ՝ Կորյուն Դավթյանին և Էրիկ Իսրաելյանին, վերջինս անչափահաս է՝ 17 տարեկան։ Նրանք տեղեկացրեցին, որ որպես վկա են ճանաչել։ Խոսելով ոստիկանների բռնություններից Էրիկը տեղեկացրեց, որ իրենց բերման են ենթարկել Ազատության հրապարակից գետնին քարշ տալով։ Ակտիվիստներից՝ Արթուր Մովսիսյանին էլ տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ կոտրվածք է եղել։