13:55 , 23 հունիս, 2015
Սիրադեղյանը ոչ մի տեղ էլ չի փախել փաստորեն, նրա տեսակը ձեր մեջ խորը նստվածք է տվել, թափանցել ձեր բջիջների մեջ։ Մեզ էլ թվում էր, թե խելքի եք եկել, դարձել իմաստուն և խոհեմ։ 7 դրամի զիջում անելու փոխարեն մի ամբողջ թույն արտաշնչեցիք ժողովրդի վրա։ Ցրեցի՜ք, հերոսացա՜ք… Ստրուկ եղել եք, ստրուկ էլ մնացել եք։ Ստրուկ եք ձեր գրպանին, ստամոքսին, նամշած գաղափարներին… Փոխանակ ազգը հավաքագրեիք ձեր թևի տակ, սեփական հեղինակությունը բարձրացնեիք, հավաստիացնեիք, որ դուք էլ եք ցանկանում երկիրն ազատագրել ձեր տերերի ճանկերից, դուք որոշեցիք չդավաճանել ձեր տգիտությանը, թիկնապահի բութ ու տխմար հոգեբանությամբ լուծել բարդ սոցիալական խնդիրները։ Սիրադեղյանի հայատյաց հոգին կարժանացնի ձեզ իր ճակատագրին։