Ընդդիմադիր պատգամավորները շատ են հարմարվել ԱԺ փափուկ բազկաթոռներին


13:02 , 23 հունիս, 2015

Երևում է՝ ընդդիմադիր պատգամավորները շատ են հարմարվել ԱԺ փափուկ բազկաթոռներին: Ելույթները լսում ես, այնպիսի տպավորություն է ստեղծվում, իբր լուսադեմին իրենք են կանգնել ջրցան մեքենաների առջև ու պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը: 
Գործելուն էլ ժամ կա, լռելուն էլ: Այսօր նրանք պետք է լռեին: Ընդհանրապես վաղուց է եկել իրենց լռելու ժամը: Վերջին տարիներին էդ մարդկանց հաջողվել է միայն իրենց կարգավիճակը փրկել՝ դեպուտատի այսպես կոչված պաշտոնը: Մնացած ամեն ինչ վաղուց են կորցրել: