Բոլոր ասպարեզների բացթողումների համար մեղավորը մեր «հոտային» համակերպությունն է


10:45 , 10 նոյեմբեր, 2012

Խոր ցավով եմ ամեն անգամ տեսնում փողոցում գիշերն անցկացրած մեր հայրենակիցներին կամ մարդկանց, ովքեր, աղքատությունը ուսերին, քայլում են փողոցում ու հաճախ հենց հացի պակասից մենախոսում են... Առողջ տղամարդկանց, որ «ֆայլաբազար» կոչվածում խեղճացած սպասում են ինչ-որ գործի հույսով... Ցավում եմ, որ արտագաղթի ու դեմոգրաֆիկ խնդիրների հետևանքով այսքան պակասած մեր ժողովրդի կարիքներն էլ չի հոգում պետությունը:

Հ.Գ. Գիտեմ` գրածս շատերին դուր չի գա, հատկապես պալատական փիառշիկներին, ու անմիջապես կմեղադրեն թույլ օղակին` վարչապետին... կամ թեկուզև նախագահին մեղադրողներ էլ լինեն, բայց ըստ իս՝ բոլորս ենք մեղավոր, մեղավոր է մեր «հոտային» համակերպությունը բոլոր ասպարեզների բացթողումների հետ...