Ռուսական «քարոզիչնե՛ր», գնացեք, ուրիշ տեղ «մայդան-մույդան» ման եկեք


11:21 , 23 հունիս, 2015

Հետգրություն...
...Ու մի բան էլ: Այս ամենի հետ կապված՝ ուղղակի նողկանք (այլ բառ չգտա) եմ զգում զանազան ուկրաինական, ռուսական «քոմենթչիներից», որ պարզ է, թե ինչ «հովերով» են ընկել մեր ներքին իրադարձությունների «ջրերը»: Ու միանգամից (կներեք, ժողովուրդ ջան) պիտի շուռ գաս ու դրանց սաղին ասես՝ տո մի ս-իր եղեք, արա, դուք լրիվ «չուժոյ պախմել» եք: Ուկրաինական «քարոզիչնե՛ր», գնացեք, ձեր սալերով տապակվեք: Ռուսական «քարոզիչնե՛ր», գնացեք, ուրիշ տեղ «մայդան-մույդան» ման եկեք ու սարքեք, ավելի լավ ա՝ նրա մասին մտածեք, որ ձեր ռուսական ընկերությունն ա ժողովրդին փողոց հանելու մասնակիցը, արա: Կներեք, ժողովուրդ ջան, ինձ ոչ այնքան բնորոշ բառապաշարի համար, մի թեթև բորբոքվեցի: