Չէի պատկերացնում, որ նույնիսկ վերադրաձիցս հետո Հայաստան կատարած այցելությունս էսքան բացասաբար կազդի ինձ վրա: Քունս լրիվ խանգարվել է: Գիշերը հազար անգամ վեր եմ թռնում Հայաստանի հետ կապված զանազան երազներից: Դրանցից վերջինում, օրինակ, ինքնաթիռի մեջ նստած եմ, մեկ էլ իմանում եմ, որ դա Երևան է գնում: Աղմուկ եմ բարձրացնում, ուղեբեռս պահանջում և իջնում ինքնաթիռից:
Էներգիա ընդհանրապես չունեմ: Անհավես նստած եմ: Ոչինչ չեմ կարողանում անել: Զգում եմ, որ ներսումս լիքը բացասական էներգիա կա կուտակված, ու դրանից ազատվելու համար ժամանակ է պետք: Դասերիս վրա կենտրոնանալու փոխարեն մի քանի զվարճանք եմ հորինել, որ մի քիչ ցրվեմ, ուշքի գամ:
Բոլոր համակուրսեցիներս հանգստացած ու երջանիկ վերադարձան իրենց երկրներից, իսկ ես` խամրած, հոգնած, թուլացած: Չեմ հասկանում` ինչու՞ է Հայաստանն էս տեսակ բացասական ազդեցություն ունենում ինձ վրա: