10:35 , 23 հունիս, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Ճշտվում են, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ցրելուց հետո բերման ենթարկված 237 քաղաքացիներից որքանն են լրագրողները:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում:
Ոստիկանությունում առայժմ որևէ կերպ չարձագանքեցին նաև ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու` մամուլում հայտնված տեղեկություններին: