Քաղաքացին կորցրել է գիտակցությունը. նա չի հիշում անուն-ազգանունը


09:46 , 23 հունիս, 2015

Hetq.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներից մեկը(մոտ 35-40 տարեկան տղամարդ), ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, այժմ կորցրել է գիտակցությունը և հազիվ է կարողանում քայլել: Նա չի հիշում անուն-ազգանունը:

«Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում ևս բերման էին ենթարկել նույն բաժանմունք, միջանցքում ոստիկաններին հարցրել է, թե ինչու շտապօգնություն չեն կանչում: Ոստիկանները պատասխանել են, որ քաղաքացին հրաժարվել է բժշկական օգնությունից և այդ վիճակում եղել է մինչև բերման ենթարկելը: Քաղաքացուն շարունակում են պահել բաժնում:

09:43

Քիչ առաջ քաղաքացու համար շտապօգնություն են կանչել, և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նախնական վարկածով նա ստացել է գանգուղեղային տրավմա: