Ադրբեջանական տիրույթը` Երևանում ընթացող բողոքի ցույցի մասին


05:09 , 23 հունիս, 2015

The police prevented protesting people to reach the RA Presidential ResidenceԱմենահետաքրքիրը Երևանում ընթացող բողոքի ցույցի վերաբերյալ ադրբեջանական տիրույթի արձագանքին հետևելն է: Շատ-շատերը գրում են, թե հայերը մեզնից մի քանի քայլ առաջ են, ամոթ մեզ, այս ինչ օրի ենք, որ թշնամուց օրինակ պետք է վերցնենք: Բայց ամենաուշագրավն ու Ադրբեջանի բնակիչներին զարմացնող փաստն այն էր, որ ոստիկանները մատով չեն կպնում ցուցարարներին, քանի որ, նրանց համոզմամբ, Բաքվում ոստիկանները վաղուց էին ծեծուջարդի ենթարկել ցուցարարներին նման դեպքում: Եթե ամփոփենք ադրբեջանական տիրույթում գերիշխող ընդհանուր կարծիքը, ապա, ըստ նրանց, մեզ մոտ լիակատար խոսքի ազատություն և ժողովրդավարություն է իշխում: Դե Ադրբեջանի հետ համեմատած` հաստատ!