Հայոց ցեղասպանության Ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ


16:36 , 22 հունիս, 2015

 

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ օծվեց սուրբ նահատակների պատկերը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ նահատակաց սրբապատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել է Մայր Տաճարում:
Առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի: Ի տես և ի օրհնություն հավատավոր հայորդիների` օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա Հայ եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ: