12:49 , 21 հունիս, 2015
Վերջին օրերին որոշ լրատվականներ փորձեցին զուգահեռներ անցնացնել ՀՀ Ազգային հերոս Քրքորյանի և ռուսական էստրադայի երգչուհի Ֆրիսկեի միջև:
Անգամ փորձ արվեց համեմատականներ տանել և ակնարկել, որ Հայաստանում վերջինիս մահն ավելի շատ քննարկման թեմա դարձավ քան Քըրք Քրքորյանի մահվան գուժը:
Ակնհայտ է, որ մեր հասարակությունում առկա է արժեհամակարգի լուրջ խեղաթյուրում, սակայն ոչ երբեք այն աստիճանի, որ չգնահատվի Լինսի հիմնադրամի կատարված աշխատանքը և մեր երկրի տնտեսության զարկ տալու գործում Քրքորյանի ունեցած հսկայական վաստակը:
Անթույլատրելի է Ազգային Հերոսի մահվան շուրջ դիվիդենտներ հավաքելը:
Բայց ցավով պետք է փաստել, որ այո ` Քրքորյանի մահվան լուրն այն վերաբերմունքին չարժանացավ, որին պետք էր արժանանար:
Մի գուցե մեր հասարակությունում խնդիրներն ավելի շատ են քան բոլորս գիտենք, մի գուցե դա արդարացում է, իսկ մի գուցե ոչ...