Թբիլիսիում հետմահու պարգևատրվել են ջրհեղեղի ժամանակ կենդանիներին փրկած կենդանաբանական այգու աշխատակիցները


22:22 , 20 հունիս, 2015

48965_1_625x411Թբիլիսիում Նիկոլաևյան կենդանաբանական այգու աշխատակիցներ Գուլիկո Կոնցելիձեն և Գիվի Դվալին հետմահու պարգևատրվել են Նիկոլայ Լեոնտովիչի շքանշանով՝ ջրհեղեղի ժամանակ կենդանիներին փրկելու համար։ Այս մասին հայտնում է aspny.ge-ն:

Առաջիկայում պարգևատրման համար փաստաթղթերը և կրծքանշանները կստանա Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած կենդանիներին փնտրում են Ազգագրության թանգարանում: