Մի շարք եվրոպական երկրներում արդեն կան իսլամացման դեմ բացահայտ գործող ՀԿ-ներ


18:19 , 20 հունիս, 2015

Եվրոպայի աստիճանական իսլամացման վտանգի մասին ես հա էլ մտածել եմ երբ երիտասարդությանս տարիներին կարդում էի թուրէերի Գերմանիա խոպան գնալու մասին լուրերը։ Այն հեռավոր տարիներին Գերմանիայում նրանք դեռ չէին բնավորվել, այլ մեր խոպանչիներին նման գարնանը մեկնում էին աշխատանքի իսկ աշնանը վերադառնում Թուրքիա։ Հիմա Գերմանիայում հսկայական քանակի՝ 4-5 միլիոնանոց թուրքական բնակչություն կա։ 
Որ այսպիսի արագությամբ կընթանա այս պրոցեսը հաստատ մտքովս անգամ չէր անցնում։ 
Գերմանիայում և մի քանի այլ երկրներում իսլամացման դեմ արդեն կան բացահայտ գործող հասարակական կազմակերպություններ։
Երևի վիճակի սրմանը զուգընթաց նմանատիպ շարժումները շատ կավելանան ու չեն թողնի որպեսզի Եվրոպան իսլամիզացիայի ենթարկվի։