Նեյմարը որակազրկվեց 4 խաղով


16:54 , 20 հունիս, 2015

1Fact.am-ը գրում է.

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի ֆուտբոլիստ Կարլոս Բակկայի հետ բախման պատճառով որակազրկվել է 4 խաղով:Իսկ Բակկան պատժվել է 2 խաղով:Բացի դրանից, Նեյմարը վճարել է 10 000 դոլարի, իսկ Բակկան՝ 5 000 դոլարի տուգանք:

Նեյմարը իրավունք ունի բողոքարկել այս որոշումը, իսկ Բակկան՝ ոչ:Եթե  Նեյմարը չհասնի իր պատժի մեղմացմանը , ապա այլևս հանդես չի գա 2015թ. Ամերիակայի գավաթի մրցաշարում: