57-ամյա տղամարդը դպրոցական աղջիկներին ցուցադրել է սեռական օրգանները


14:08 , 20 հունիս, 2015

Pastinfo.am-ը գրում է.

«Սուրբ Սարգիս» եկեղեցու  հարակից տարածքում  անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 57-ամյա տղամարդու գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:  
 
Ըստ մեղադրանքի՝ 57-ամյա Անդրանիկը, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով երևանաբնակ 3 անչափահաս աղջիկներին, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում` ակնհայտ 16  տարին չլրացած նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով՝ ցուցադրել է սեռական օրգանները, ինչն աղջիկները նկատելով՝ խուճապահար հեռացել են տարածքից: 
 
Անդրանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: