Համացանցի օգտատերերը ծաղրել են Քիմ Քարդաշյանի ուղղագրությունը


21:57 , 18 հունիս, 2015

1434489318_kim-kardashian-lgՔիմ Քարդաշյանը բանասիրական գիտությունների թեկնածու չէ, սակայն ռեալիթի շոուի աստղն այնքան է սիրում նորաձևության բրենդները, որ կարող էր մտապահել հայտնի դիզայներների անունները։ Twitter-ում նրա 33 մլն հետևորդները չեն կարողացել անտարբեր անցնել նրա սխալի կողքով, որը նա թույլ էր տվել Ջորջիո Արմանիին հասցեագրված թվիթում։ Այս մասին հայտնում է Starslife պորտալը։

«Ինչու՞ Georgio Armani-ն այլևս չի թողարկում իմ սիրելի տոնային քսուքը։ Ինձ մոտ վերջանում է վերջին տարան, և բոլորը, ում ես գիտեմ, օգտագործում են այդ ապրանքանիշի տոնային հիմքը։ Խնդրում եմ, էլի թողարկեք»,- գրել է Քարդաշյանը։ Ապրանքանիշի անունն է Giorgio Armani։

Թվիթը նկատել են ոչ միայն օգտատերերը, այլև հայտնի բրենդի թիմը, որը պատասխանել է հեռուստաաստղին՝ հարցնելով մանրամասներ նրա կողմից օգտագործվող քսուքի մասին։ Ընկերությունը խոստացել է նրան ուղարկել ցանկալի ապրանքը։

«Պարոն Արմանիի անունը գրվում է Giorgio»,- Քիմին ուղղել են հայտնի բրենդի աշխատակիցները։