Մարդը պետք է անընդհատ զբաղվի ինքնակրթությամբ


18:59 , 18 հունիս, 2015

Թվային դարաշրջանի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ մարդը պետք է անընդհատ զբաղվի ինքնակրթությամբ։ Սովորի նոր ծրագրեր, նոր հնարավորություններ, ձեռք բերի նոր մասնագիտություններ և ունակություններ։ Ու դա տարիքի և բազային կրթության հետ ընդհանրապես կապ չունի։ Ով այդպես չի վարվում, հետ է մնում զարգացման ընդհանուր միտումից։ Եվ այստեղ հատկապես կարևոր է երիտասարդներին սովորեցնել, թե ինչպես կարելի է ինքնակրթվել։

ՀԳ. Էդ սովետի ժամանակ էր, որ 22 տարեկանում մի մասնագիտություն էին ձեռք բերում, հետո ամբողջ կյանքում դրանով վաստակում էին։