11:36 , 18 հունիս, 2015
Քանի կար, Պոզների համար էին մեղադրում, հիմա էլ՝ Բիբին; Կպել են, ասում են՝ դու ես մեղավոր, որ ընդդիմությունը չհամախմբվեց, պայքար չծավալեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ; Քայլով մարշ տվեցիր, ողջ եղած-չեղած ընդդիմությանը՝ ՀԱԿ, Հիմնադիր խորհրդարան, ԲՀԿ, ՀՅԴ,, մի խոսքով՝ ով կար, համեստորեն իրենց շառը քաշեցին, գնացին։ Ասում են, դե ոնց որ գործին քար ես գցել, էնպես էլ արի, էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առ։ Ասում են, նույնիսկ էն Բիբինն էլ գիտեր, որ դու ես ընդդիմության փոշիացնողը, էնպես ես քշել, խեղճերին փախցրել, որ իրենց ծակերից էլ ռիսկ չեն անի, թե ձեն հանեն, էլ ուր մնաց, թե վտանգավոր քայլեր ձեռնարկեն։ Դրա համար էլ անգամ լսումներին չեկավ-մասնակցեր, թքած ունեցավ;
Ա՜յ, քեզ կրակ։ Հիմա ի՞նչ, փաստորեն դուրս է գալիս, որ ես Բիբինի կողմնակի՞ցն եմ։
Ինչ ասեմ, թե այդպես եք կարծում, բերեք դատ-դատաստանով ինձ ցմահ բանտարկության դատապարտեք, գուցե թե՝ էս ազգը փրկվի՞;
Ամեն դեպքում հասարակական կարգով դատապաշտպան պիտի փնտրեմ, գուցե հաջողվի՞ մահապատժից փրկվել։