Ադրբեջանցիները հուսով են, որ մի օր Սաակաշվիլիի պես մեկը կգա ու կքշի հայկական արմատներով Ալիևներին


05:48 , 18 հունիս, 2015

Շատ հետաքրքիր է հետևել, թե ֆեյսբուքի հայկական և ադրբեջանական տիրույթում ինչ վերաբերմունքի է արժանանում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Եթե հայ օգտատերերը մեծամասամբ բացասաբար են արտահայտվում նրա հասցեին, ապա ադրբեջանցիները մեկ մարդու պես գովաբանում են Միշային և հույս հայտնում, որ մի օր նրա պես առաջնորդ կգա ու կքշի հայկական արմատներով Ալիևների կոռումպացված իշխանությունը: Փաստորեն մարդիկ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելիս ենթագիտակցաբար վերհիշում են նախագահ եղած ժամանակ նրա վարած արտաքին քաղաքականությունը: Երևի այս փաստն իրոք մեծ դեր է խաղում նրա անձի ընկալման հարցում: