Հուսանք, որ լավ մարդիկ իրոք հեռանում են սրանից լավ տեղ


02:31 , 18 հունիս, 2015

Ֆրիսկեի մահը ահավոր ազդել ա վրես, արդեն 2-րդ օրն ա հենց հիշում եմ տրամադրությունս ընկնում ա... Բնական ա, որ իր երգարվեստի երկրպագուն երբեք չեմ եղել ու ոչ էլ իր արտաքինի ֆանատն եմ, բայց դեռ սկսած «Последний герой» շոու-ծրագրից, որտեղ Ժաննան շատ ուժեղ բնավորություն էր ցուցադրել, մի տեսակ հարգել եմ իրեն... Այնպիսի տպավորություն է թե անձամբ եմ ճանաչել, հազվադեպ եմ նման զգացում ունենում անծանոթ մարդկանց մահվան ժամանակ: Էնքան հիմար մեկնաբանություն տեսա ցանցում այս թեմայով, որ սիրտս խառնեց... Ինքս էլ ցինիզմից ու հեգնանքից զուրկ չեմ, անգամ ավելցուկով են մոտս դրանք, արա բայց էս դեպքում չէ էլի... Երիտասարդ, խելացի, հաջողակ կին, ով նոր-նոր ընտանիք էր կազմել, երեխա ունեցել... Չեմ ուզում տրիվիալ բաներ գրել, որ դե ոչ ոք ապահովագրված չէ հիվանդությունից, քանի որ մենակ էտ վախը չէ, որ պիտի ստիպի մարդուն ՄԱՐԴ լինել... 100 տոկոս էլ իմանամ իմ ու իմ մտերիմների հետ նման բան չի լինելու միևնույն է սիրտս ցավում է ու աչքերս լցվում... Հուսանք, որ լավ մարդիկ իրոք հեռանում են սրանից լավ տեղ... Ամեն դեպքում այսպես ավելի հեշտ է: