00:06 , 9 նոյեմբեր, 2012
Հոգեպես ծոյլերն են ստեղծել դժւարին ու անկարելի խօսքերը: Քոյր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալն: Հազարամղոն ճամփորդութիւնն սկսւում է մի հատիկ քայլով: Չկա´յ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամք: Գիտցի´ր, եղել են կամքի հսկաներ, որոնք առաջարկել են Ալեքսանդր Մակեդոնացուն` իր արձանը կերտել Աթօս լեռը տաշելով:
«Թագւորը նա է, ով կարող է»:
Ես ուզում եմ, որ դո´ւ լինես թագաւոր սերունդ: Քանի դեռ գետափին ես – տկար ես: Անցա՞ր – կեսար ես: