ՀԾԿՀ անդամը, հայացքը փախցնելով, հաջողացրեց արտասանել «խղճի մտոք» արտահայտությունը


13:29 , 17 հունիս, 2015

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներից մեկը (ազգանունը չեմ հիշում) սակագնի բարձրացման վերաբերյալ իր «վերջին խոսքում», փորձելով հիմնավորել իր դրական քվեարկությունը, ամեն կերպ աշխատում էր արտաբերել այս խոսքերը՝ «քվեարկում եմ իմ խղճի մտոք», բայց ոչ մի կերպ չէր կարողանում արտասանել «խղճի» բառը. մի քանի անգամ անհաջող կրկնում էր՝ խղճ, խղճ, խիղ և այսպես շարունակ... մինչև որ մեռելատան դեմքով, հայացքը փախցնելով, հաջողացրեց արտասանել «խղճի մտոք» արտահայտությունը...