Հարկային բեռի առյուծի բաժինը կդրվի խոշոր տնտեսվարողների ուսերին


13:04 , 17 հունիս, 2015

Կառավարությունը միտում ունի վերանայել ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բենզինի և դիզ. վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը։ Սույն գործընթացի համար հիմք են հանդիսացել 2 հիմնական գործոն.

1.Վերը նշված ապրանքների գները վերջին տարիներին բարձրացել են, ինչն էլ ենթադրում է դրանց համարժեք ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայում:

2.ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրումը, քանի որ «ԵՏՄ շրջանակներում ներկայումս ընթանում են անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցում»։

Միայն ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով ակնկալվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 9 մլրդ դրամի չափով, և օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվանից և այս տարվա բյուջեի կատարողականի հետ առնչություն չունի:

Ավելին` Կառավարությունը մտադրություն ունի առաջարկել ընդլայնել ակցիզիային հարկի դաշտում ընդգրկված ապրանքների ցանկը, որը համալրվել է տրանսպորտային միջոցների շահագործման համար օգտագործվող սեղմված բնական գազով:

Գործողությունների այսպիսի ընթացքից կարելի է փաստել, որ Կառավարությունը պատրաստվում է հարկային բեռը հիմնականում դնել խոշոր տնտեսվարողների վրա: