Երկու կասկածելի մահ ադրբեջանական բանակում


09:36 , 17 հունիս, 2015
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում տալով «Ազադլիգ» թերթին, հաղորդում է, թե Հայաստանին սահմանամերձ Թովուզի շրջանի զորամասերից մեկում արձակուրդից նոր վերադարձած զինծառայողը՝ Թափդիգով ազգանունով, ինքնասպան է եղել ծառայակիցների կողմից ճնշումների ենթարկվելու հետևանքով: Մեկ այլ սահմանամերձ շրջանի՝ Գետաբեկի զորամասերից մեկում, ըստ նույն աղբյուրի, կախվել է ԶՈւ զինծառայող, որի անձնական տվյալները չեն հաղորդվում: Փոխարենը տեղեկացվում է, որ ինքնասպանության պատճառը զինծառայողի նկատմամբ կոպիտ ֆիզիկական ուժի պարբերաբար կիրառումն է:
Համաձայն ադրբեջանական գործակալության՝ երկու դեպքերն էլ կասկածելի են, տվյալները՝ կցկտուր, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանել: