Թբիլիսիում նոր կենդանաբանական այգի կկառուցեն


03:54 , 17 հունիս, 2015

«Թբիլիսի ծովի ափին կկառուցվի նոր կենդանաբանական այգի», - այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Վերջինիս խոսքով՝ նախկին տարածքն ավերվել է, վնասվել են ենթակառուցվածքները, խախտվել է էկոլոգիական հավասարակշռությունը: Ուստի պատասխանատուները նախատեսում են կենդանաբանական այգին տեղափոխել այլ վայր: 

Նոր համալիրը կկառուցվի հիմքից, և կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կկիրառվեն ժամանակակից մոտեցումներ:

Թե երբ կկառուցվի նոր այգին, դեռ չի նշվում: