Աբովյանում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա


12:42 , 16 հունիս, 2015

Hayeli.am-ը գրում է.

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 15-ին, ժամը 09.30-ի սահմաններում Աբովյանի Երևանյան ու Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: