«Ֆուլ հաուսի» Գոռը՝ իր ավտովթարի մասին


01:17 , 16 հունիս, 2015

Այսօր եկա Հայաստան։ Սկսած օդակայանից՝ տարբեր մարդիկ շատ տարօրինակ էին նայում։ Բանն այն է, որ մեր լրատվամիջոցներն այնքան են իմ՝ վթարի ենթարկվելու մասին ճոխացրած տեղեկություններ տարածել, որ բոլորին թվում է՝ ջարդուփշուր եմ եղել։ Ժողովուրդ, ոչ մի վթար էլ չի եղել, ուղղակի մոտոցիկլ վարելիս թեթև ընկել եմ, էդքան բան։ Հերի՛ք է, իրոք հերիք է։