Սերժ Սարգսյանի հրամանագրով ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇՊ տեղակալ


22:44 , 15 հունիս, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: