«Հայից պարտություն կրելը չէր սազում ադրբեջանցի մարզիկին». ադրբեջանցի քաղաքական գործիչ


18:31 , 15 հունիս, 2015

Ադրբեջանի «Անա Վաթան» (մայր հայրենիք) կուսակցության նախագահ Ֆազաիլ Աղամալըն խոսել է Եվրոպական խաղերում ադրբեջանցի ըմբշամարտիկների ելույթներից ու նաև անդրադարձել ադրբեջանցի Հասան Ալիևի՝ հայ ըմբշամարտիկից պարտություն կրելու փաստին: Նա շատ ափսոսանքով է խոսել այդ մասին՝ ասելով, որ հասկանում է Ալիևին քննադատողներին, քանի որ իրենք միշտ պետք է հաղթեն հայերին բոլոր ոլորտներում: Աղամալըն վերջում հավելել է, որ հայից պարտություն կրելը չէր սազում ադրբեջանցի մարզիկին: