Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


09:15 , 15 հունիս, 2015

Hetq.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում հունիսի 15-ին` հյուսիսային շրջաններում, 16-19-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: 
Երևանում 15-ին` երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 16-19-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: