Ի՞նչ վիճակում է Թբիլիսիի կենդանաբանական այգում գտնվող Գրանդ փղիկը (photo)


02:39 , 15 հունիս, 2015

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի աղետալի ջրհեղեղից հետո քաղաքի կենդանաբանական այգու շատ բնակիչներ հայտնվել էի ազատության մեջ, որոշներն էլ սատկել հենց վանդակներում։ Ազատության մեջ հայտնվածների թվում էին ինչպես գիշատիչ կենդանիներ` գայլ, առյուծ, արջ, այնպես էլ բուսակեր` փիղ, զեբր և այլն։

Blognews.am–ը փորձեց տեղեկություններ հայթայթել Գրանդ փղիկի մասին, որը դեռևս անցած տարվա հունիսից Երևանի կենդանաբանական այգուց մշտական բնակության Է տեղափոխվել Վրաստանի մայրաքաղաք։ Եվ ահա, Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում գտանք ջրհեղեղից հետո արված և տեղադրված Գրանդի լուսանկարը, ով վանդակի մեջ էր, անվտանգ վայրում։

Ջրհեղեղից հիմնականում փրկվել էին այգու վերևի` բարձրադիր հատվածում գտնվող կենդանիները։ Ներքևի հատվածը փաստացի գոյություն չունի։

Հիշեցնենք, որ վեցտոննանոց Գրանդ փղիկը Թբիլիսի էր տարվել անցած տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել՝ Թբիլիսիի Մալկա փղին փեսացու էր անհրաժեշտ: Իսկ նրա ձագը՝ 6-ամյա Բունկան, ուղևորվել էր Երևան Գրանդի փոխարեն: