Բողոքի ակցիա ՀՀ Կառավարության շենքի դիմաց`ընդդեմ պատմության հուշարձանների տեղափոխման


12:27 , 8 նոյեմբեր, 2012

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը: Մշակույթի տխրահռչակ նախարարի կողմից սանձազերծած այս հերթական խայտառակ գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական բուռն գործունեության իմիտացիա:
«Չենք լռելու»-ն բոլորին կոչ է անում վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:30-ին, միանալ ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից նախաձեռնած բողոքի ակցիային: Մասնակիցները համապատասխան նամակ-պահանջագիր կհանձնեն, այնուհետև երթով կշարժվեն դեպի Մշակույթի նախարարություն:
Բավակա՛ն է պղծեք մեր կապը արմատների հետ: