Վստահ եմ, որ ունենալու ենք հաղթանակներ, և մեր տղաներին հաջողվելու է այդ երկրում ծածանել հայոց եռագույնը


18:19 , 13 հունիս, 2015

Այսօր մեր բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի 6 տղաները Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեկնեցին Բաքու։ Վստահ եմ, որ ունենալու ենք հաղթանակներ և մեր տղաներին հաջողվելու է այդ երկրում ծածանել հայոց եռագույնը։ Նրանց մասնակցությունն անգամ իսկական հերոսություն և հայրենասիրության դրսևորում է։ Այս խաղերը բռնցքամարտիկների համար ուղեգիր է դեպի աշխարհի առաջնություն,որտեղ էլ նրանք հնարավորություն կստանան պայքարել ՌԻՈ 2016–ի ուղեգրերի համար։ Եկեք բոլորս միասին ոգեշնչենք Բաքվում գտնվող հայ մարզիկներին և աղոթենք նրանց համար։ Աստված պահապան լինի Ձեզ !!!