«Որոգայթը» գեղարվեստական ֆիլմ կդառնա, «Կյանքի գինը»՝ ոչ


16:28 , 13 հունիս, 2015

«Որոգայթը» գեղարվեստական ֆիլմ կդառնա, «Կյանքի գինը»՝ ոչAysor.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» և «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալները խտացվում և գեղարվեստական ֆիլմ են դառնում:

Aysor.am-ի հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հռուստասերիալի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը հաստատեց, որ սերիալի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, սակայն այն ոչ թե խտացված տարբերակն է, այլ սյուժետային որոշ փոփոխությունենրով գեղարվեստական ֆիլմ:

Ինչ վերաբերում է «Կյանքի գինը» հեռուստասերիալին, ապա լուրն իսկությունից հեռու է: ««Կյանքի գինը» հեռուստասերիալ է և այդ կարգավիճակում էլ կմնա: Համենայնդեպս, դեռևս չենք մտածել այն գեղարվեստական ֆիլմի վերածելու մասին»,- պարզաբանեց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցիք նաև, թե առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում «Արմենիայի» եթերում. «Այսօր եթեր կհեռարձակվի «Ամենախելացին» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակիչ հադիպումը, որի ընթացքում պարզ կդառնա, թե ով է այս եթերաշրջանի ամենախելացին: Իսկ երկրորդ եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերին»:

Aysor.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբախանյանը պարզաբանեց, որ նոր նախագծերի մասին դեռևս տեղեկություններ չի կարող հայտնել, քանի որ դրանք հստակեցված չեն: Ամառվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի