Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել


09:45 , 13 հունիս, 2015

Newsbook.am-ը գրում է.

Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնել է АПА գործակալությունը՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայությանը:

Ցնցումները գրանցվել են 00:26-ի մոտակայքում՝ Շեքի քաղաքից 2 կմ դեպի հյուսիս արևելք: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: