17:00 , 12 հունիս, 2015Մեր մոլորակի պատմությունը լի է ապշեցուցիչ հանելուկներով։ Եվ մի ամբողջ կյանքն էլ չի բավականացնի դրանք բացահայտելու համար։ Ինչևէ, փորձենք միասին նայել փակված դռների անցքից այն կողմ, որտեղ մի ամբողջ աշխարհ խելահեղ գաղտնիքներ են թաքնված։
Մոան չթռչող թռչունների տեսակ է, որն ապրում էր Նոր Զելանդիայում և որն անհետացել է մոտ 1500 տարի առաջ (վարկածներից մեկի համաձայն մաորիի տեղաբնիկների կողմից)։ Սակայն հետազոտական արշավներից մեկի ժամանակ գիտնականները թռչնի թաթի հսկայական կտոր գտան, որը անհավանական լավ էր պահպանվել։

Տաճարային այս համալիրը ապշեցնում է նրանով, որ այն կառուցված է՝ առանց քարերը միմյանց ամրացնող, կամ կապող նյութի որևէ կաթիլ օգտագործելու։ Քարերի արանքով հնարավոր չէ նույնիսկ թղթի կտոր անցկացնել։ Զարմանալի է, թե ինչ կատարյալ ձևով են կարողացել մշակել քարերի մակերևույթը՝ դրանք միմյանց վրա ամուր դասավորելով։

Արևի դարպասները գտնվում են հինավուրց առեղծվածային Տիուանակու քաղաքում։ Որոշ գիտնականներ հավատացած են, որ մեր դարաշրջանի առաջին հազարամյակում այն հսկայական կայսրության կենտրոն էր։ Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ են նշանակում դարպասների վրայի պատկերները։ Հնարավոր է դրանք ասղաբանական և աստղագիտական ինչ-որ արժեք են ներկայացնում իրենցից։

Այս քարանձավները փորվել են ավազաքարերի մեջ մարդկանց կողմից։ Սա հեշտ առաջադրանք չէր, որին ամենայն հավանականությամբ հազարավոր չինացիներ են մասնակցել, սակայն ոչ մի տեղ այս քարանձավների ու կատարված ծանր աշխատանքի մասին չի հիշատակվում։

Կոթողը սկսել են քանդակել հենց ժայռի մեջ, սակայն դրա վրա ճաքեր են առաջացել և այն այդպես էլ անավարտ է մնացել։ Դրա չափերը պարզապես ապշեցուցիչ են։

Համալիրը պատահականորեն հայտնաբերել է սուզորդ Կիխաչիրո Արատակեն։ Այս ստորջրյան քաղաքը կոտրում է գիտական բոլոր տեսությունները։ Ժայռը, որի մեջ այն փորվել է, ջրի տակ է անցել 10,000 տարի առաջ, այսինքն եգիպտական բուրգերի կառուցումից շատ ավելի վաղ։ Որոշ գիտնականների ժամանակակից պատկերացումների համաձայն, այն ժամանակ մարդիկ դեռևս ապրում էին քարանձավներում և հավաքչությամբ ու որսորդությամբ զբացվում և քարե քաղաքներ չէին կառուցում։

Արդեն երկար տասնամյակներ հնագետերը փորձում են բացահայտել այս քաղաքի կործանման գաղտնիքը։ 1922թ.ին հնդիկ հնագետ Ռ. Բնարջին Ինդոս գետի կղզիներից մեկում հինավուրց փլատակներ հայտնաբերեց։ Դեռ այն ժամանակ հարցեր առաջացան, թե ինչպես է կործանվել այս հսկայական քաղաքը և ուր են անհետացել դրա բնակիչները։ Այս հարցերից և ոչ մեկի պատասխանը պեղումները չկարողացան տալ։

Այս քաղաքը հիմնել են վիկինգները մոտավորապես 1000 տարի առաջ։ Իսկ սա նշանակում է, որ նրանք հասել են մինչև Հյուսիսային Ամերիկա շատ ավելի վաղ, քան Քրիստափոր Կոլոմբոսը ծնվել է։

Ողջ Եվրոպայի տարծքում՝ Շոտլանդիայից մինչև Թուրքիա, հայտնաբերված թունելների ցանցը հուշում է այն մասին, որ Քարե դարի մարդիկ իրենց օրերը միայն որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվելով չէ, որ անց էին կացնում։ Սակայն այն, թե ինչի համար էին նախատեսված թունելները դեռևս հնարավոր չէ պատասխանել։ Որոշ մասնագետներ կարծում են, որ դրանք նախատեսված էին մարդկանց գիշատիչներից պաշտպանելու համար, իսկ մյուսները, որ սրանց միջոցով մարդիկ ճամփորդում էին՝ պաշտպանվելով եղանակային փոփոխություններից ու պատերազմներից։

Առեղծվածային քարե այս գնդերը իդեալական հարթ շրջանաձև տեսք ունեն։ Սրանք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն իրենց տեսքով, այլև իրենց ծագմամբ ու նշանակութամբ։ Առաջին անգամ դրանք հայտնաբերվեցին 20-րդ դարի 30-ական թվականներին ջունգլիներում՝ բանանային պլանտացիաների տակ։ Տեղի լեգենդների համաձայն, քարե առեղծվածային գնդերի մեջ ոսկի էր թաքցված, սակայն իրականում դրանք դատարկ են։
