Օրվա բաղադրատոմսը. իսպանական աղցան


09:00 , 12 հունիս, 2015

Բաղադրությունը`

500 գրամ մանր կարտոֆիլ
3 ճաշի գդալ ձիթայուղ
2 պճեղ սխտոր
աղ, պղպեղ
4 ճաշի գդալ մայոնեզ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 թեյի գդալ մանանեխ


Պատրաստման եղանակը`

Ջեռոցը 200 աստիճան տաքացնել: Կարտոֆիլը լվանալ, կիսել, լցնել ամանի մեջ և լավ խառնել աղով, պղպեղով, ձիթայուղով: Լցնել ջեռոցի փոքր տապակի մեջ, տարածել և մոտ 40 ր. եփել՝ ընթացքում խառնելով:
Հանել կարտոֆիլը ջեռոցից, թողնել սառչի: Առանձին խառնել 1 ճ.գ. ձիթայուղը, աղ, մանր կտրտած սխտորը, մայոնեզը, կիտրոնի հյութն ու մանանեխը: Լավ խառնել, դարձնել համասեռ և լցնել կարտոֆիլի վրա և կրկին խառնել: