Համասյանի անվճար համերգի մասին


22:57 , 11 հունիս, 2015

Թույլ տվեք մի փոքր ես էլ կատաղեմ։ Համասյանի անվճար համերգին էի գնացել Զվարթնոց։ Առաջին տաս րոպեից թռա։ Չեմ հասկանում սենց բաների իմաստը։ Հրավիրատոմսով էիք անում, անեիք ձեր համար, այ մարդ, էլ ինչի՞ համար էր պետք հայտարարելը, որ մարդիկ էլ գան հասնեն, տեսնեն, որ իրենց առանձնապես ոչ ոք հաշվի չի առել, ու հիասթափված վերադառնան։ Կամ ի՞նչ պարտադիր ա, որ հրավիրված աթոռանիստների զանգվածը բաժանվի մնացած սովորական մահկանացուներից զաբոռով (սրա հայերենը մոռացա, պարիսպ չառաջարկել) ու բոլոր կողմերից մի 15 մետր անիմաստ ազատ մնացած տարածքով։
Հա, բան չունեմ ասելու, շփվեցինք: