Միջազգային տիեզերակայանի անձնակազմով պատիճը վայրէջք է կատարել


19:56 , 11 հունիս, 2015

89Yvxu5sՈւղեծրից Միջազգային տիեզերակայանի անձնակազմով պատիճը վայրէջք է կատարել ղազախստանյան տափաստանի նախատեսված շրջանում: Անձնակազմում են՝ Անտոն Շկապլերովը (Ռոսկոսմոս), Սամանտա Քրիստոֆորետտին (Եվրոպական տիեզերական գործակալություն) և Թերի Վյորթսը (NASA), հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թռիչքների կառավարման կենտրոնին:

«Վայրէջք կա»,- հայտնվել է գրություն Թռիչքների կառավարման կենտրոնի հսկայական էկրանին:

Կարճ ժամաակ անց պատիճը վերահսկողության տակ կվերցնեն, այնտեղից կհանեն տիեզերագնացներին: Անձնակազմն ուղեծրում ավելի քան 50 գիտափորձ է կատարել:

Միջազգային տիեզերակայանում անձնակազմը կշարունակի աշխատել Գենադի Պադալկա, Միխայիլ Կորնիենկո (Ռոսկոսմոս) և Սքոթ Քելլի (NASA) կազմով: